Պենտագոնը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Ուկրաինային՝ մինչ Բայդենի հեռանալը
ԱՄՆԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինային ռազմական աջակցության համար հատկացվող բոլոր միջոցներն օգտագործեն՝ մինչև ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ավարտը։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը, գրում է Euromedia24-ը։
«Սպիտակ տան կողմից մեզ հանձնարարվել է անել հնարավոր ամեն ինչ՝ շարունակելու Ուկրաինային անվտանգության աջակցություն ցուցաբերել և օգտագործել մեզ հասանելի բոլոր լիազորությունները: Եվ մենք դա անում ենք»,-ասել է Ռայդերը: