Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի 4 առաջատարներից է
ՍպորտՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Շանթ Սարգսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել «Qatar Masters Open»-ում:
Շանթ Սարգսյանը մրցաշարի երրորդ տուրում մրցում էր սև խաղաքարերով և կրկին հաղթանակով է ավարտել պարտիան:
Այս տուրում հաղթանակ է տոնել նաև Հայկ Մարտիրոսյանը, իսկ Տիգրան Հարությունյանը կիսել է միավորը:
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի շախմատային մրցաշարի 4 առաջատարներից է:
«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին: