Փաշինյանը հավանաբար ուզում է, որ իր դաչայից մի 20 մետրի վրա ադրբեջանցիներ գան ապրեն․ Խաչատրյան
Քաղաքական![Փաշինյանը հավանաբար ուզում է, որ իր դաչայից մի 20 մետրի վրա ադրբեջանցիներ գան ապրեն․ Խաչատրյան](/rs.php?image=/disc/06-12-24/220d06c053169462253e794db67dc7c1.jpg&w=780)
«Երբ այս իշխանություններին հարցնում էինք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, իրենք ասում էին՝ այդ հարցը այս սահմանումով մեզ համար ընդունելի չի: Երբ ասում էինք՝ իսկ ձեր ձևակերպումը ո՞րն է, էլի ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում, ժողովրդի լեզվով ասած՝ ոչ գվում, ոչ բվում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների վերադարձի հարցին:
«Իրենք ընդունում էին, որ այդ հարցը օրակարգային է: Այդ հարցի չբարձրացնելը հիմնավորում էին նրանով, որ «հենց այդ հարցը բարձրացնենք, Ալիևը հակառակ հարցը կբարձրացնի»: Իրենք չեն բարձրացնում, Ալիևը այդ հարցը բարձրացնում է: Երբ Ադրբեջանը խոսեց ադրբեջանցիների վերադարձի մասին, այստեղից իշխանությունները ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին: Որովհետև հենց այստեղից հերքեն, այնտեղից իր ստորագրությամբ մի հատ թուղթ կտպեն»,- ասաց նա:
Խաչատրյանի համոզմամբ Արդրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցը կա բանակցային օրակարգում: «Եթե Փաշինյանը համարում է, որ Կիրանցի երեխաները ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից մի 20 մետրի վրա են, հավանաբար ինքն էլ ուզում է իրեն ավելի ապահով զգա, որ իր դաչայից մի 20 մետրի վրա էլի թուրքեր գան ապրեն»,- հավելեց Խաչատրյանը:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)