Երեխաներիս լուսանկարները չեմ տեղադրում․ Փաշինյանի աշխատող Տարոն Չախոյանի ֆեյքերը մտնում ու ամենաայլանդակ բաներ են գրում. Նարեկ Սամսոնյան
ԻրավունքԱյսօր Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով» («Իմնեմնիմի»-ի գործ) հերթական դատական նիստը:
Այսօր հարցաքննվում են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը: Առաջինը հարցաքննվեց Նարեկ Սամսոնյանը: Վերջինս իր պաշտպան Ռուբեն Մելիքյանի խնդրանքով ներկայացրեց վարույթի վերաբերյալ այն ամենը, ինչն իրեն հայտնի է: Երբ հասավ հանրային մեղադրողների՝ հարցեր տալու հերթը, Նարեկ Սամսոնյանը հայտարարեց՝ ինքը չի պատասխանելու հանրային մեղադրողների հարցերին, քանի որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: