Վահե Ղազարյանի կողմից հեռացված փորձառու կադրերը դիմել են ՆԳ նորանշանակ նախարարին
ՔաղաքականPanorama.am-ը գրում է․
ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը պաշտոնանկությունից առաջ ոստիկանությունում իրականացվող «բարեփոխումների» անվան տակ մեծաքանակ կադրային փոփոխություններ է կատարել, ինչի արդյունքում համակարգի տասնյակ փորձառու ծառայողներ գործազուրկ են. ըստ մեր տեղեկությունների` ամենից շատ տուժել են քրեականի բազմամյա ծառայողները:
Panorama.am-ի տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ անձինք դիմել են նորանշանակ ՆԳ նախարարին` իրենց նկատմամբ կիրառած անարդար մոտեցումները վերանայելու խնդրանքով: