ՀՖՖ Կարգապահական կոմիտեն տուգանել է «Վեստ Արմենիա»-ին
ՍպորտԴեկտեմբերի 5-ին կայացել է ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի նիստը:
Նիստի որոշման համաձայն, «Վեստ Արմենիա»-ին գրանցվել է տեխնիկական պարտություն՝ 0։3 հաշվով՝ «Փյունիկի» հետ 17-րդ տուրի խաղում չներկայանալու հիմքով։
Բացի այդ, ղեկավարվելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 21-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՖՖ ԿԷԿ-ը որոշել է «Վեստ Արմենիա ՖԱ» ՀԿ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի՝ 500,000 ՀՀ դրամի չափով։