Նպատակը Դամասկոսն է. Էրդողանը՝ Սիրիայում զինյալների առաջխաղացման մասին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ասել է, որ «ընդդիմադիր ուժերը» շարունակում են իրենց առաջխաղացումը, և նրանց նպատակը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսն է։
Էրդողանի հայտարարությունը մեջբերում է «Hürriyet»-ը, գրում է «Европейская правда»-ն։
Նա նաեւ հայտնել է, որ կապ է հաստատել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ խոսելու Սիրիայի ապագայի մասին։
«Ընդդիմության այս երթը շարունակվում է։ Իդլիբ, Համա, Հոմս և, իհարկե, նպատակը՝ Դամասկոս։ Մենք դիմեցինք Ասադին և ասացինք. «Եկեք միասին որոշենք Սիրիայի ապագան»։ Ցավոք սրտի, մեզ չհաջողվեց այս հարցին դրական պատասխան ստանալ», - նշել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Սիրիայում ծավալվող իրադարձությունները «այն չեն, ինչ իրենք են ուզում»։
«Ցավոք, տարածաշրջանը փորձանքի մեջ է»,- հավելել է Էրդողանը։