Դիմակավորված անձինք փորձել են ներխուժել ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի տուն
ՍպորտԴիմակավորված անձինք փորձել են ներխուժել «Քյոլնի», ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի տուն։ Այդ ժամանակ տանն են եղել ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը և որդին։
Կինն անվտանգության տեսախցիկների շնորհիվ նկատել է դիմակավորված տղամարդկանց և ոստիկանություն է կանչել։
«Երկու դիմակավորված տղամարդիկ փորձել են ներխուժել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի տուն։ Այդ ժամանակ տանն են եղել ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը և որդին։
Կինը դիմակավորված տղամարդկանց նկատել է անվտանգության տեսախցիկների շնորհիվ։
Բարեբախտաբար, դեպքը լավ ավարտ է ունեցել ընտանիքի համար: Ադամյանը ոստիկանություն է կանչել, և կողոպտիչներին հաջողվել է վախեցնել»,- գրել է գերմանական Bild-ը։