Սենատոր Հոլենը պահանջում է Մագնիցկու գլոբալ ակտով սահմանված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ (տեսանյութ)
ԱշխարհՍենատոր Քրիս Վան Հոլենը պահանջում է կիրառել Մագնիցկու գլոբալ ակտով սահմանված պատժամիջոցներն ընդդեմ Ադրբեջանի՝ Արցախի դեմ հանցագործությունների համար։
Պահանջը հնչել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և «Human Rights First» կազմակերպության տնօրեն Ադամ Քեյթի միջև այսօրվա հանդիպման ընթացքում։
«Լայնորեն փաստագրված է, որ 2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակմամբ, Ադրբեջանը ներգրավվել է մի բանում, ինչը, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են»,- ասել է նա։