Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան
ՔաղաքականՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ տեղի ունեցած հանդիպումից։
«Կրկին մոտ 6 ժամ քննարկում էինք մեր միջավայրը փոխելու, տգիտությանն իր բոլոր դրսևորումներվ ձեռնոց նետելու, մեր հանրային-հասարակական օրակարգում թեմաների ընտրության մասին։ Անչափ շնորհակալ եմ բովանդակային եւ հագեցած քննարկման համար։
Կրթվելը նորաձև է: 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,– լուսանկարներին կից գրել է նա: