Գերմանիան չի բացառում հրադադարի հաստատման դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկելն Ուկրաինա
ԱշխարհԳերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառել խաղաղապահ ուժեր ուղարկելն Ուկրաինա՝ պայմանով, որ երկրում կհաստատվի հրադադար։ Այս մասին նա հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանի եթերում։
Պիստորիուսը նշել է, որ ներկա պահին Գերմանիան չի նախատեսում իր զորքերի ուղարկումը Ուկրաինա, սակայն չի բացառել, որ ապագայում այդ հարցը կդառնա քննարկման առարկա։
«Այսօր մենք դա չենք կարող լրջորեն քննարկել, բայց մի օր ստիպված կլինենք դա անել»,- ընդգծել է նախարարը։
Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ երկիրը մշակում է տարբեր սցենարներ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը կարգավորելու համար։ Սակայն նա չի բացահայտել, թե ինչ մանրամասների մասին է խոսքը։