Ռուսաստանն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Սիրիայի տարածքը
ԱշխարհՍիրիայում ռազմաքաղաքական բարդ իրավիճակի պատճառով Դամասկոսում ՌԴ դեսպանատունը Սիրիայում բնակվող ՌԴ քաղաքացիներին հիշեցնում է գործող օդանավակայաններով առևտրային թռիչքներով երկիրը լքելու հնարավորության մասին։ Դրա մասին ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
«Դեսպանությունն ու հյուպատոսական բաժինը շարունակում են բնականոն աշխատանքը։
Դեսպանատան թեժ գծի համարը՝ +963 991 240 999 (Telegram, WhatsApp)»,- նշել են դեսպանատնից։