Գյումրին պատրաստվում է Ամանորին
ՀասարակությունՇիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի, Ալբերտ Այվազյանի, աշխատակազմի պատասխանատուների հետդեկտեմբերի 6-ին աշխատանքային շրջայց է ունեցել Գյումրու կենտրոնական հատվածում։
Մարզպետը նախ հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքների ընթացքին։ Նշենք, որ նախօրեին Կառավարության որոշմամբ մարզպետի աշխատակազմին հատկացվել է 20 մլն 100 հազար դրամ՝ գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորով փոխարինման աշխատանքներն իրականացնելու համար։
Մուշեղ Մուրադյանն այնուհետև դիտարկել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքը։
«Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Հանեսօղլյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Պատասխատուների հետ զրույցում մարզպետը կարևորել է աշխատանքների որակով իրականցումը։
Այնուհետև Մուշեղ Մուրադյանը շրջել է քաղաքի կենտրոնական հատվածում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերն ու մտահոգությունները, տվել պարզաբանումներ։