Կենդանաբանական այգում 8 տարի պինգվինին սխալմամբ էգ են համարել և ստիպել են բազմանալ
ԱյլԲրիտանական Քոթսոոլդ կենդանաբանական այգում բնակվող Մեգի անունով պինգվինը, պարզվել է, ոչ թե էգ է, այլ արու։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պինգվինը ծնվել է Դանիայում տասը տարի առաջ։ 2016 թվականին նա բերվել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու թագավորական պինգվինների բնակչության պահպանման ծրագրին։ Քանի որ Քոթսոոլդը Միացյալ Թագավորության միակ վայրն է, որտեղ այս տեսակն է բուծվում, նրան տարել են այնտեղ:
Ութ տարի շարունակ կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են ստիպել պինգվինին բեղմնավորվել և միայն վերջերս են հասկացել, որ սխալմամբ կարծել են, թե նա էգ է: Այժմ նրա անունը Մագնուս է, այլ ոչ թե Մեգի։
Կենդանաբանական այգին հույսները չեն կորցնում, որ պինգվինը դեռ սերունդ կտա։ Նրա համար արդեն նոր զույգ են գտել՝ էգ թագավորական պինգվի, որը պետք է ուղարկվի Գերմանիայից։