Ֆիդանն ու Բլինկենը քննարկել են իրավիճակը Սիրիայում
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը և կոչ է արել կառուցողական լինել տարածաշրջանի բոլոր խաղացողների համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Նախարար Ֆիդանը ընդգծել է նախկին սխալները չկրկնելու կարևորությունը և հայտարարել, որ պաշտոնական Դամասկոսը պետք է գործի իրատեսորեն, երկխոսություն հաստատի ընդդիմության հետ և սկսի քաղաքական գործընթաց: