Ռուսաստանում մեկնաբանել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները
ԱշխարհՌուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, եթե անհրաժեշտ լինի, սակայն սիրիացիները ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմը։
Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Եթե Սիրիայի ժողովուրդը շարունակի մեր աջակցության կարիքն ունենալ, այն կտրամադրվի։ Բայց դա քիչ հավանական է՝ լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի պայմաններում։ Սիրիացիներն իրենք պետք է հաղթահարեն դա», - գրել է սենատորը։