Ռուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակ Անթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Քաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Շատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) 

Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկումնային զարգացումները վերջին ահազանգն են Հայաստանին․ Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Սիրիական վերջին դեպքերն, ինչպես նաև առաջիկայում սպասվող, անխուսափելիորեն ցավալի, ավելի ճիշտ՝ բեկումային զարգացումները թերևս վերջին  ահազանգն են Հայաստանին։ 

Այս իրողություններին, բնականաբար, պետք է նայել և գնահատել տարածաշրջանային և  գլոբալ տեկտոնիկ  ցնցումների և դրանց արդյունքում ձևավորվելիք աշխահաքաղաքական նոր ճարտարապետության  համատեքստում։

Սցենարն ավելի քան ակնհայտ է, գործողությունները՝ սրընթաց։ Սիրիա պետության անկումը օրերի հարց էր․ շատերի համար անակընկալ, որոշների համար ակնհայտորեն պլանավորված․․․

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտվել է ի շահ Թուրքիայի և գոնե այս հանգրվանում Ռուսաստանի և Իրանի շահերն այլ առաջնահերթություններ ունեն։ 

Ի դեպ, Թուրքիայի ձեռքերն ու ախորժակը բացվեցին 2020-ին, երբ  հավաքական Արևմուտքի քաղաքական կուրության ներքո,  գուցեև լուռ համաձայնությամբ՝ կանաչ լույս վառվեց Լեռնային Ղարաբաղում  ցեղասպանական ռազմական օպերացիա  իրականացնելու համար։ 

Ադրբեջանն ու Թուրքիան իրենց իրակացված ռազմական հանցագործությունների համար չենթարկվեցին ո՜չ պատասխանատվության, ոչ էլ՝ սանկցիաների։ Ժողովրդավարական Արևմուտքի համար էներգետիկ-ռեսուրսային շահերն ավելի գերակա են, քան միջազգային իրավունքը, ինստիտուտներն ու կոնվենցիաները․․․ 

Ավելին՝ Բրյուսելից շտապեցին հայտարարել, որ Արևմուտքն Հայաստանին անվտանգային երաշխիքներ չի կարող խոստանալ, իսկ մեր տարածաշրջանում Եվրամիության «հավատարմատարը» ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է։

Հայտնվել ենք լուսանցքվածի  ու  քաղաքականապես անօգտակար սնանկի մի կարգավիճակում, երբ միջազգային բոլոր հարթակներում հենարանները կորցրած, սեփական բանակցային գործընթացն ազգային ողբերգությամբ «պսակած» ՀՀ «բանակցողը»  Հայաստանի պետականության լինելիությունն ու անվտանգային երաշխիքները ցեղասպան  երկու պետությունների/մեկ ժողովրդի/ հարթակում  է փնտրում։ 

Անխուսափելի հարց-տագնապ է կախված օդում՝ հատկապես վերջին աշխարհաքաղաքական  իրադարձությունների, սիրիական դեպքերի համատեքստում․

Հայաստանի համար խիստ ճակատագրական այս հանգրվանում ՀՀ   իշխանություններն ի վիճակի՞ են իրողությունները սթափ կշռել և  ռազմավարական որոշումներ ընդունել։ 

Արդյոք ՀՀ-ում հիշու՞մ են, թե ինչ բարեկամական գրկախառնումների մեջ էին մինչև 2011-ը Սիրիան ու Թուրքիան։

Ո՜չ և ո՜չ․  ներկա իշխանությունների պարտության ժառանգությունը, երկիրը կազմաքանդելու ողջ անատոմիան,  ներազգային հարթակների նարատիվները,  ներիշխանական գզվռտոցն ակնհայտորեն ասում է՝  Ո՜Չ։

Ցավոք, Հայաստանում առաջնահերթությունը իշխանության  կենտրոնացումն է մեկ անձի ձեռքում։ Sms-ով կառավարվող երկրում անգամ յուրայիններին  են «ղամազացնում» /սա քպ-ՀԺ գնահատականն է  Հ․ Աղազարյանին/՝ այսպիսով  կեղծ օրակարգերով ուշադրություն շեղելով, նաև՝ վախեցնելով ու հնազանդության «պովոդոկ» գցելով մյուս յուրայինների վզին։

Բոլոր տոտալիտար  ռեժիմներին բնորոշ ձեռագրով  հետևողականորեն ոչնչացվել/ում  են կամ հեղինակազրկվել/ում են ընդդիմանալու  և այլակարծության բոլոր դաշտերը։ 

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱԺ ամբիոնից պանթուրքական և հակապետական նարատիվներն այնքան ինտենսիվ են հնչել, իսկ դրա հանրային հակազդեցությունն այնքան զրոյական է եղել, որ կարելի է մտածել, թե հայ հասարակությունը ինքնասպանական թմբիր է մեջ է և պատրաստակամ  հրաժարվել իր քաղաքակրթական կոդից։ 

Ակնհայտ է․ մեր հավաքական զգայարանները, ընկալումներն ու հանրային ռեցեպտորները բթացել են։ /Պատճառները խորքային են, այլ այլ թեմա է․․․/։

Մյուս կողմից՝ ռեժիմներն անակընկալ փլուզվելու պատմականորեն ապացուցված ալգորիթմ ունեն, ու այդ փլատակների տակ քիչ չեն պատմական դարձած ազգերն ու սահմանները․․․․

Ադրբեջանն անթաքույց նոր պատերազմի է պատրաստվում։ Ակնհայտ է, որ Արևմուտքը լեգիտիմացրել է պատերազմը որպես աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության գործիք։ 

Մեր՝ հայերս այս պահին կենսական, ճակատագրական  հարց-հանձնարարականը   պիտի ձևավորենք՝

ԱՐԴՅՈՔ ԿԱՄՔ ԿՈՒՆԵՆԱՆՔ  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱԼ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԿՈԴ-ով՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱԼՎԵԼՈՒ և ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՁՈՒԼԱՐԱՆԻ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

ԵԹԵ ԱՅՈ՝ ՈՒՆԱ՞Կ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ, ԵՐԿԱՐԱՏԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԵԼ ՈՒ ՓՈՐՁԵԼ ՃԵՂՔԵԼ ԱՅՍ ՄՍԱՂԱՑԸ ԱԶԳ-ԸՆՏԱՆԻՔ, ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կամ կենսունակ այլ մոդելով։

Քննարկելի և շարունակելի․․․»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ)
Ամենադիտված