Այսօր պատմական օր է Մերձավոր Արևելքի պատմության մեջ․ Իսրայելի վարչապետ
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Սիրիային սահմանակից շրջան, որտեղ կարծիք է հայտնել, որ Դամասկոսում իշխանափոխությունը Իրանի և Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ուժերի վրա Իսրայելի հարձակումների արդյունք է, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Այսօր պատմական օր է Մերձավոր Արևելքի պատմության մեջ: [Բաշար] Ասադի ռեժիմը տապալվել է: Սա ուղղակի արդյունքն է այն հարվածների, որոնք մենք հասցրինք Իրանի և «Հեզբոլլահի»՝ Ասադի ռեժիմի հիմնական աջակիցներին։ Սա շղթայական ռեակցիա առաջացրեց ողջ Մերձավոր Արևելքում նրանց շրջանում, ովքեր ցանկանում էին ազատվել այս ռեպրեսիվ և բռնակալ ռեժիմից», - ասել է Իսրայելի վարչապետը, ում հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը:
Նրա խոսքով՝ Իսրայելը բարեկամության ձեռք է մեկնում բոլոր սիրիացիներին, ովքեր ցանկանում են իր հետ խաղաղ ապրել, սակայն թույլ չի տա, որ թշնամական ուժերն ամրանան սահմանին։