Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի համար պատասխանատվությունը կրում է միայն երկրի ժողովուրդը
ԱշխարհԹեհրանը առաջնահերթ խնդիր է համարում Սիրիայում անվտանգության և կայունության հաստատումը զինյալների կողմից Դամասկոսի գրավումից և երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն, փոխանցում է Lenta.ru-ն։
«Իրանի ԱԳՆ-ն, Սիրիայում իշխանափոխության ֆոնին, ակնկալում է, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն ընդհանուր շահերի և միջազգայնորեն ճանաչված պարտավորությունների հիման վրա»,- նշել են ԱԳՆ-ում։
Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը, առանց դրսից միջամտության կամ պարտադրանքի, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: