Սիրիական ընդդիմությունը պատասխանատվության կենթարկի իրավապահներին
Աշխարհ
Սիրիայում իշխանությունը զավթած զինված ընդդիմությունը մտադիր է պատասխանատվության ենթարկել անվտանգության ծառայությունների անդամներին և զինվորականներին, ովքեր «ներքաշված են սիրիացի ժողովրդի խոշտանգումներին»։ Այս մասին հայտարարել է սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեդ ալ Շարաան, ով հայտնի է Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով, հայտնում է սիրիական պետական հեռուստատեսությունը։
«Մենք չենք վարանի պատասխանատվության ենթարկել հանցագործներին, մարդասպաններին, անվտանգության ուժերին և բանակի սպաներին, որոնք ներգրավված են սիրիացի ժողովրդի խոշտանգումների մեջ: Մենք հետապնդելու ենք պատերազմական հանցագործներին»,- ասել է ալ-Շարաան։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում երկրի նոր իշխանությունները կհրապարակեն բարձրաստիճան պաշտոնյաների առաջին ցուցակը, որոնք կասկածվում են Բաշար Ասադի նախագահության օրոք մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)