Գրոզնիում անօդաչու սարքը հարձակվել է ոստիկանության հատուկ գնդի վրա. կան վիրավորներ
ԱշխարհՈւկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով` Գրոզնիում Ռուսաստանի հերոս Ա.Ա. Կադիրով-ի անվան ոստիկանության հատուկ գնդի չորս պահակային զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է Ria-ն։
Կադիրովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը պայթել է օդում։ Արդյունքում` վնասվել է շենքի տանիքը, կոտրվել են ապակիներ։
«Ընկնող բեկորները առաջացրել են փոքր հրդեհ, որն արագորեն մարվել է։ Շենքը լուրջ վնաս չի կրել։ Ես չեմ զարմանա, եթե ուկրաինական նացիստական հրամանատարությունը բարձրաձայն զեկուցի իր արևմտյան տերերին վիթխարի հատուկ գործողության հսկայական արդյունքների մասին։ Նման պաթետիկ գործողության իմաստը միայն սա է»,- ասել է Չեչնիայի ղեկավարը:
Սա ուկրաինացի զինյալների կողմից Չեչնիայի վրա հարձակվելու երկրորդ փորձն է մեկ ամսվա ընթացքում։