Ալիևի օգնականը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանի ռազմականացմանը մասնակցելու» մեջ
ԱշխարհՑավում ենք, որ Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ «Հայաստանն ունի Ֆրանսիայի կողմից տրամադրված մահաբեր զենք». «Ֆրանսիան հայկական կողմի ռազմականացման հիմնական ուժերից մեկն է։ Հայաստանը օկուպանտ է և ագրեսոր։ Ուստի դրա ռազմականացումը պատասխանատվության հարց է»։