Հարավային Կորեայում հայտարարել են՝ բանակը քաղաքականապես չեզոք է
ԱշխարհԿորեայի Հանրապետության բանակը պետք է քաղաքականապես չեզոք մնա նախագահի և խորհրդարանի միջև առճակատման պայմաններում։ Այս մասին հայտարարել է շտաբի պետերի կոմիտեի (CHS) նախագահ Կիմ Մյոն Սունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախագահ Կիմ Մյոն Սունը ընդգծել է, որ առաջնահերթությունը պետք է տրվի երկրի և քաղաքացիների պաշտպանությանը՝ հենվելով Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև առկա դաշինքի պաշտպանունակության վրա։ Նա հրամայեց զինվորականներին կենտրոնանալ իրենց պարտականությունների վրա՝ պահպանելով քաղաքական չեզոքություն, ասվում է կոմիտեի կայքում։