Թրամփին չի հաջողվի լուծել ուկրաինական հակամարտությունը 24 ժամում․Ֆիկո
Աշխարհ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա արագ լուծել ուկրաինական հակամարտությունը՝ չնայած 24 ժամվա ընթացքում խաղաղության հասնելու իր նախընտրական խոստումներին։ Նման կարծիք է հայտնել պաշտոնական այցով Բրազիլիայի մայրաքաղաքում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թրամփը խոստացել է ավարտել պատերազմը 24 ժամվա ընթացքում, իհարկե, սա նախընտրական հռետորաբանություն էր, բայց նա պետք է ինչ-որ բան անի հակամարտությունը կարգավորելու համար և մենք արդեն տեսնում ենք որոշ ոչ միանշանակ հայտարարություններ, ասել է վարչապետ Ռ․ Ֆիկոն։
Նրա խոսքով, Թրամփի վարչակազմի իրական գործողությունները կտարբերվեն քաղաքական գործչի նախկինում ասածից, սակայն Ֆիկոն ընդգծել է, որ ինքը «ողջունում է ամերիկացի հաջորդ առաջնորդի կառուցողական մոտեցումը»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)