Մեդվեդևի հետ հանդիպումը կամրապնդի վստահությունը Չինաստանի և ՌԴ-ի միջև․ Սի Ծինփին
ԱշխարհՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պեկինում բանակցությունները կնպաստեն երկու երկրների միջև վստահության և համագործակցության ամրապնդմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սի Ծինփինը հիշեցրել է, որ 2024 թվականին երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները ձեռք են բերել նոր պայմանավորվածություններ։
«Վերջերս նախագահ Պուտինը և ես շնորհավորական ուղերձներ ենք փոխանակել Չինաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ։ Բարձր մակարդակով մշակվել է ռազմավարական ծրագիր՝ ապագայում չին-ռուսական հարաբերությունների զարգացման համար։ Վստահ եմ, որ մեր այսօրվա շփումը կնպաստի Չինաստանի և Ռուսաստանի միջև վստահության և համագործակցության հետագա ամրապնդմանը»,- ասել է Ծինփինը։