Ուկրաինայում Լեհաստանի և Ֆրանսիայի նախաձեռնություններին ԵՄ-ն մեկնաբանություններ չի տալիս
ԱշխարհԵվրամիությունը չի մեկնաբանում Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո ուկրաինական տարածք որոշ ֆրանսիացի և լեհ «խաղաղապահներ» ուղարկելու Լեհաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությունները։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անտիա Հիպերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարող մեկնաբանել առանձին երկրների նախաձեռնությունները, բայց մենք հաստատում ենք մեր դիրքորոշումը Ուկրաինային լիակատար աջակցելու վերաբերյալ», - ասել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցին ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինա ֆրանկո-լեհական զորքեր ուղարկելու հնարավորության մասին», հայտնում է ԵՄ ներկայացուցիչ Ա․ Հիպերը։