Արևմուտքի կործանարար հռետորաբանությունը Բելառուսի նկատմամբ աճում է․ Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եվրոպական երկրների ապակառուցողական հռետորաբանությունը Բելառուսի նկատմամբ աճում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների ներուժի կուտակման ֆոնին: «Եվրոպական երկրների ապակառուցողական հռետորաբանությունը Բելառուսի նկատմամբ աճում է, ինչը վկայում է մեր երկրում ներքաղաքական իրավիճակը խարխլելու շարունակական փորձերի մասին», փոխանցում է Belta-ն։
Նրա խոսքով, վերջին տարիներին երկրի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է, և, ցավոք, ոչ դեպի լավը։ Լուկաշենկոյի խոսքով՝ առանձին պետություններ, փորձելով ցույց տալ իրենց կարևորությունը և հավակնելով տարածաշրջանային առաջնորդների դերին, շարունակում են սրել իրավիճակը Բելառուսի շուրջ։