ԱՄՆ-ն հանել է Ուկրաինայի համար «Lend-Lease»-ի դրույթը․ Օքսանա Մակարովա
ԱշխարհԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2025 թվականի պաշտպանության բյուջեն՝ առանց Ուկրաինայի վարձակալության։ Սկզբում օրինագիծը ներառում էր այս կետը, սակայն հետո այն դուրս է մնացել, հայտնում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։
Մակարովան հավելել է, որ դիվանագիտական առաքելությունը շարունակում է ակտիվորեն աշխատել՝ հասնելու այդ մեխանիզմի պահպանմանը, որը ներառված է երկկուսակցական և երկպալատ «Կանգնիր Ուկրաինայի հետ ակտի» օրինագծում։
Դեսպանի խոսքով, ընդունված պաշտպանական բյուջեն միջոցներ չի նախատեսում նաև Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությանը, քանի որ 300 միլիոն դոլարի նման ֆինանսավորումը «նախապես» ներառված է եղել անցյալ տարվա օրենքում։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի համար NDAA-ին աջակցել է 281 կոնգրեսական, մինչդեռ դեմ է քվեարկել 140 օրենսդիր՝ 16 հանրապետական և 124 դեմոկրատ:
Սենատը փաստաթուղթը կքննարկի հաջորդ շաբաթ։