Դամասկոսում ընդդիմության կողմնակիցները զենքերով երթեր են կազմակերպում․ ՏԱՍՍ
Աշխարհ
Դամասկոսում տեղի են ունենում սիրիական ընդդիմության կողմնակիցների երթեր։ Մարդիկ հանրահավաքների են գալիս պաստառներով, դրոշներով ու զենքերով, այնուամենայնիվ իրավիճակը քաղաքում հանգիստ է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը, երկրի ղեկավարի պաշտոնը ազատելիս, ցուցումներ էր տվել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու մասին։
Մուհամեդ ալ-Բաշիրը, ով 2024թ․ հունվարից գլխավորում է Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից ձևավորված այսպես կոչված «Փրկության կառավարությունը», հայտարարել է իր նշանակման մասին՝ Սիրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում անցումային շրջանի համար, որը կտևի մինչև 2025թ.-ի մարտի 1-ը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին