Վրացական իշխանությունները մեղավոր են եվրոպային դավաճանելու մեջ․ Մակրոն
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի կառավարության գործողությունները դավաճանություն է անվանել եվրոպական ճանապարհին։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Վարշավա կատարած այցի ժամանակ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է NewsGeorgia-ն։
«Մեզ շատ անհանգստացնում է երիտասարդների նկատմամբ շատ դաժան բռնաճնշումները, կառավարության ղեկավարի տագնապալի հայտարարությունները և ընտրություններից հետո եվրոպական ուղու դավաճանությունը։ Իրականում սա ճիշտ հակառակն է այն բանի, ինչ ընտրողներին ասում էին ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում», ասել է Մակրոնը։
Նա կրկին հայտարարեց իր լիակատար աջակցությունը Վրաստանում ժողովրդավարության և եվրոպական ուղու պաշտպաններին։