ԵՄ-ն ԱԹՍ-ների բանակ է ստեղծելու․ RND
ԱշխարհԵՄ-ն կարող է դիտարկել անօդաչու թռչող սարքերի բանակ ստեղծելու հարցը, եթե անդամ երկրները դա խնդրեն: Այս մասին հարցազրույցում ասել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը, հայտնում է RND-ն։
«Մենք պետք է սերտորեն աշխատենք ՆԱՏՕ-ի հետ: Անօդաչուների բանակի անհրաժեշտության մասին որոշումը պետք է կայացնի ՆԱՏՕ-ն: Բայց ես արդեն տեսնում եմ, որ ԵՄ շատ երկրներ կարծում են, որ անօդաչու թռչող սարքերը շատ կարևոր են: Եթե անդամ երկրները դա խնդրեն, մենք կքննարկենք. առաջարկը»,- ասաել է Կուբիլիուսը։
Քաղաքական գործիչը նշել է, որ անօդաչու թռչող սարքերն ունակ են փոխել ռազմական գործողությունների ողջ ընթացքը։