Ուկրաինայի ՊՆ-ն լրացուցիչ 26,3 մլն դոլար է հատկացրել բանակին․ ՏԱՍՍ
ԱշխարհՈւկրաինայի Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 1,1 միլիարդ գրիվեն ($26,3 միլիոն) է հատկացրել Ուկրաինայի բանակին անօդաչու թռչող սարքեր գնելու և ամենակարևոր կարիքները հոգալու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 1,1 միլիարդ գրիվեն է հատկացրել անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Այս միջոցները ուղարկվելու են անմիջապես ստորաբաժանումներին, որպեսզի նրանք կարողանան արագ հոգալ իրենց ամենակարևոր կարիքները», — ասել է վարչապետը։
Այս միջոցները հատկացվում են Վլադիմիր Զելենսկու հանձնարարականը կատարելու համար՝ ստորաբաժանումների ուղղակի ֆինանսավորումը բարձրացնելու և անօդաչու թռչող սարքերի լրացուցիչ գնումներ կատարելու նպատակով: