Վրաստանը զրկում է նախկին նախագահին պետական անվտանգությունից․ ՏԱՍՍ
ԱշխարհՎրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ լիագումար նիստում օրենք է ընդունել, որը նախագահին զրկելու է պետական պաշտպանությունից՝ լիազորությունների ժամկետի ավարտից հետո, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ նա խախտել է սահմանադրությունը այս պաշտոնում գտնվելու ժամանակ, փաստում է ՏԱՍՍ-ը։
Օրենքին կողմ է քվեարկել 85 պատգամավոր։ Դրա ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 76 ձայն։ Փոփոխությունները կներառվեն «Պետական անվտանգության հատուկ ծառայության մասին» օրենքում։
Գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի նախագահը, վարչապետը, ինչպես նաև խորհրդարանի նախագահը պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո իրավունք ունեն օգտվել պետական պաշտպանությունից ևս մեկ տարի։ Եթե պարզվի, որ կոնկրետ նախկին պաշտոնատար անձին վտանգ է սպառնում, ապա պետական պաշտպանության գործողության ժամկետը կարող է երկարաձգվել։