Լեհաստանի ցամաքային ՀՕՊ և ռադիոտեղորոշիչ հետախուզության միջոցները բերվել են առավելագույն պատրաստվածության
ԱշխարհԴեկտեմբերի 13-ին ՌԴ-ն զանգվածային հարվածներ էր հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ այդ հարվածները պատասխան էին Ուկրաինայի կողմից Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ամերիկյան ATACMS-ով հարձակմանը։
Լեհաստանի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման պատճառով Լեհաստանը երկինք է բարձրացրել իր ավիացիան։ «Ուշադրություն, Ռուսաստանի Դաշնության՝ թևավոր ու բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով Ուկրաինայի արևմուտքում գտնվող օբյեկտներին հերթական գրոհի պատճառով ռազմական ավիացիան սկսել է գործել մեր օդային տարածքում»,- ասվում է հաղորդագրությունում։
Օպերատիվ հրամանատարությունը տեղակայել է իր տրամադրության տակ եղած բոլոր ուժերն ու ռեսուրսները, բարձրացվել են հերթական զույգ կործանիչները, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզության միջոցները բերվել են առավելագույն պատրաստվածության։