Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Իրաք
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք՝ հանդիպելու վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ` հարևան Սիրիայի ապագայի շուրջ բանակցությունների համար:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարևոր ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, ու կարևոր է, որ և՛ տարածաշրջանի երկրները և՛ ոչ միայն նրանք, ջանքեր գործադրեն օգնելու սիրիացի ժողովրդին՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից:
Նա նշել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա ԻՊ ահաբեկչական խմբավորման վերադարձն Իրաք: