Հորդանանում կքննարկեն Սիրիայում տեղի ունեցող զարգացումները
ԱշխարհTurkiye today-ը գրում է, որ շաբաթ օրը Հորդանանում Արաբական երկրների և Թուրքիայի արտգործնախարարները միջազգային հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Հանդիպմանը մասնակցելու նաև Եվրամիության և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ՝ կենտրոնանալով մարդասիրական և քաղաքական լուծումների վրա։
Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Արաբական լիգայի նախաձեռնության այս հանդիպումը համախմբում է հիմնական տարածաշրջանային և միջազգային շահագրգիռ կողմերին՝ լուծելու Սիրիայում առկա մարտահրավերները:
Նախաձեռնության մասնակիցներն Արաբական նախարարների կապի կոմիտեի անդամներն են՝ Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրաք, Լիբանան, Եգիպտոս և Արաբական լիգայի գլխավոր քարտուղար, արաբական այլ երկրներից՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի ԱԳ նախարարները, միջազգային հյուրերի թվում են Թուրքիայի արտգործնախարարը, ԵՄ բարձր ներկայացուցիչը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Գեյր Պեդերսենը։