Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Սիրիայում ՌԴ–ի ռազմաբազաների ճակատագրի մասին
ԱշխարհԽմեյմիմում և Տարտուսում ռուսական ռազմաբազաների պահպանման հարցը կլուծվի Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի նոր իշխանությունների միջև բանակցություններում։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավար Հաքան Ֆիդանը, գրում է argumenti.ru–ն։
Նրա խոսքով՝ ներկայումս Ռուսաստանը դուրս է բերել Սիրիայի տարբեր շրջաններում տեղակայված իր բոլոր զորակազմերը։ Հիմա դրանք բոլորը կենտրոնացված են բազաներում։
Ֆիդանը կարծում է, որ «սարքավորումների և մատերիալների» մի մասն այնտեղից օդային ճանապարհով կուղարկվի Ռուսաստանի Դաշնություն։