Ադրբեջանը Արևմուտքին ռուսական գազ չի վաճառում․ Հաջիև
Աշխարհ
Տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը ռուսական գազ է վաճառում Արևմուտքին, ուղղակի ապատեղեկատվություն է։ Այսպես է մեկնաբանել իրավիճակը երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում է Փրայմ-ը։
«Ադրբեջանի կողմից Արևմուտքին ռուսական բնական գազ վաճառելու մասին հայտարարությունները բացահայտ ապատեղեկատվության վառ օրինակ են։ Ադրբեջանը ռուսական գազ չի վաճառում Արեւմուտքին»,- ասել է Հաջիեւը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության բռնկումից հետո հանրապետությունից Եվրոպա գազի մատակարարման ծավալների ավելացումը Եվրահանձնաժողովի առաջարկն է եղել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)