Ուկրաինայի հեղաշրջումը խիստ անհանգստացնող է. Բորդյուժա
ԱշխարհՀԱՊԿ բոլոր անդամները չափազանց անհանգստացած էին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով և քննարկում էին, թե ինչպես կանխել նման սցենարն իրենց երկրներում։ Այս մասին խոսել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սա քննարկվել է նախագահների հետ։ Բոլորը չափազանց մտահոգված էին, քանի որ բարեկամ երկիրը, ի դեպ ոչ լիիրավ ԱՊՀ անդամ, բայց, այնուամենայնիվ, մեր եղբայրները հայտնվել էին մի իրավիճակում, երբ կատարվում էր հեղաշրջում իրենց աչքի առաջ»,- նշել է Բորդյուժան։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի խոսքով, կազմակերպության բոլոր անդամներն այս բոլոր իրադարձությունները չափազանց բացասաբար են ընդունել։ «Եվ բացի բացասականից, բոլորը քննարկել են մեր երկրներում նման դեպքերը կանխելու հարցը»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։