Զելենսկին մեր օրերի Հիտլերն է․ Դուբինսկի
ԱշխարհՈւկրաինայում հակամարտությունը շարունակելու Վլադիմիր Զելենսկու տրամադրվածությունը կարելի է բնութագրել Ադոլֆ Հիտլերի «հաղթիր կամ մեռիր» կարգախոսով, որով նա բունկեր մտավ 1945 թվականին։ Նման կարծիք է հայտնել Գերագույն Ռադայի ընդդիմադիր մտածող պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին Telegram-ի իր ալիքում։
Ընդդիմադիրը կարծում է, որ Ուկրաինան վաղուց անցել է ինքնաոչնչացման ռեժիմի, իրավիճակն անհույս է դարձել ոչ միայն Զելենսկու այլև նրա շրջապատի համար։
Կիևի ռեժիմի առաջնորդին մոտ կանգնած մարդիկ վախենում են ներկայիս կառավարության վախճանից, քանի որ շատ բան են թալանել։ նրանց համար Զելենսկին երաշխիք է, որ պատերազմը չի ավարտվի, «քանի որ, այն ըստ էության արդեն տանուլ է տրված, իսկ նա չգիտի թե ինչ է պարտությունը»,- կարծում է Դուբինսկին։