Թուրքիան ԱՄՆ-ից Գազպրոմբանկի պատժամիջոցների մեղմացում է խնդրել․ Hürriyet
ԱշխարհԹուրքական կողմը ԱՄՆ-ի հետ շփումների ժամանակ բարձրացրել է Գազպրոմբանկի դեմ պատժամիջոցների շրջանակում իր համար բացառություն անելու հարցը, հայտնում է Hürriyet-ը։
Համապատասխան հարցը, ըստ տվյալների, քննարկվել է Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ շփումների ժամանակ։ Հարցը «բարձրացվել է Թուրքիայում [Բլինկենի] հետ հանդիպումների ժամանակ», - նշում է աղբյուրը «և փոխանցվել են անհրաժեշտ խնդրանքները»:
Ամերիկյան կողմը նշել է, որ «տեղեկացված է խնդրանքների մասին և համապատասխան գնահատական է տալու»։