Սիրիական ընդդիմության առաջնորդն Իսրայելին մեղադրել է անօրինական հարձակումների մեջ
ԱշխարհՍիրիական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար և ընդդիմության առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին մեղադրել է իսրայելցի զինվորականներին հանրապետության վրա անօրինական հարձակումների մեջ: Այս մասին գրում է «Интерфакс»–ը։
Ալ-Ջուլանիի խոսքով՝ հրեական պետության իշխանությունները կեղծ պատրվակներ են օգտագործում սիրիական սահմանը խախտելու համար։ Իսրայելի բերած փաստարկները «թույլ» են և չեն արդարացնում նրա գործողությունները։
Սիրիական ընդդիմության առաջնորդը նաև նշել է, որ հրեական պետությունն արդեն «անցել է Սիրիայի նկատմամբ թույլատրելի սահմանները»։ Դրա պատճառով Մերձավոր Արևելքը կանգնած է չարդարացված էսկալացիայի սպառնալիքի առաջ։
Ինչպես ասել է ալ Ջուլանին, այս պահին հանրապետության նոր ղեկավարության համար առաջնայինը երկրի վերականգնումն է։ Այդ կապակցությամբ նա դիվանագիտական լուծումներն անվանել է տարածաշրջանում անվտանգության ապահովման միակ միջոցը, ինչպես նաև կոչ է արել խուսափել «չմտածված ռազմական արկածախնդրությունից»։