Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը Սիրիայից և դժվար թե հեռանա այնտեղից․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
ԱշխարհՌուսաստանի Դաշնությունը դուրս չի բերել իր բոլոր ստորաբաժանումները Սիրիայից և Անկարան կասկածում է, որ դա տեղի կունենա հիմա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը, նրան մեջբերում է TRT-ն։
«Չկան հստակ նշաններ, որ Ռուսաստանն ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Սիրիայից։ Նրանք կարող են որոշ նավեր տեղափոխել Ռուսաստան՝ տեխնիկական սպասարկման համար»,- Gazeta.ru–ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ամեն ինչ կանի Սիրիայում մնալու համար։
«Ռուս պաշտոնյան հայտնել է, որ իրենք այս հարցի շուրջ բանակցություններ են վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ և կպահպանեն իրենց ներկայությունը»,- եզրափակել է Գյուլերը։