ՌԴ–ում հայտարարել են, որ Զուրաբիշվիլին քաղաքական սադրանք է նախապատրաստում
Աշխարհ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքական սադրանք է նախապատրաստում՝ հրաժարվելով ճանաչել Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության և ԶԼՄ-ների հետ փոխգործակցության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, գրում է Gazeta.ru–ն։
Սենատորի խոսքով՝ Զուրաբիշվիլին քաղաքական նպատակ ունի.
«Նա հասկանում է, որ վրացական իշխանությունները չեն կարող թույլ տալ երկիշխանություն և երկու նախագահների համակեցություն՝ պաշտոնապես նոր ընտրվածի և նախկինի, ով հրաժարվում է հեռանալ։ Դեկտեմբերի 29-ից հետո նա պաշտոնապես դադարում է լինել երկրի նախագահ»,- ասել է Պուշկովը։
Նա հավելել է, որ նախկին նախագահը հույս ունի, որ իրեն նախագահի պաշտոնից հեռացնելու փորձերը երկրում ընդդիմության բողոքի նոր ալիք կառաջացնեն, ինչը քաղաքական սադրանք է։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)