Սիրիայում վերաբացվել են դպրոցները
ԱշխարհՍիրիայում աշակերտները վերադարձել են դասասենյակներ, երբ երկրի նոր իշխանությունները կարգադրել են վերաբացել դպրոցները, հայտնում է Reuters գործակալությունը:
Կիրակի առավոտյան աշակերտները սպասել են Դամասկոսի տղաների ավագ դպրոցի բակում և ծափահարել, երբ դպրոցի քարտուղար Ռաեդ Նասերը կախել է նոր իշխանությունների ընդունած դրոշը:
«Ամեն ինչ լավ է։ Մենք լիովին հագեցած ենք։ Մենք երկու-երեք օր աշխատեցինք դպրոցին աշակերտների անվտանգ վերադարձի համար անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար»,-ըստ Reuters-ի՝նշել է Նասերը՝ հավելելով, որ Ջավդաթ ալ Հաշեմիի դպրոցը չի տուժել։
Աղբյուր` news.am