Բնապահպանները զգուշացրել են Սև ծովում սպասվող աղետի մասին
ԱշխարհԽորտակված ռուսական լցանավերից նավթամթերքի բացթողումը սպառնում է վերածվել մեծ տեխնածին աղետի։ Այս մասին հայտարարել է Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպությունը։Փորձագետները նշում են, որ Կերչի նեղուցում վթարի ենթարկված Volgoneft երկու տանկերից յուրաքանչյուրը կարող էր տեղափոխել մինչև 5000 տոննա վառելիք։
«Այս ջրերում նավթի կամ նավթամթերքի ցանկացած արտահոսք կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Դրանք կախված են գերակշռող քամիներից և հոսանքներից (որոնք ներկայումս շարժվում են դեպի հյուսիս-արևելք) և ներկայիս եղանակային պայմաններում արտահոսքը շատ դժվար կլինի զսպել», - ասել է Greenpeace հետազոտական լաբորատորիաների ղեկավար Փոլ Ջոնսոնը:
Աղբյուր` euromedia24