Աստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ Վարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորությունները Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր» Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի 

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա

Արտակարգ Պատահար

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն): 

ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

 Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ:

Մասնավորապես, արձանագրվել է՝ 

. Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ոչ բավարար տարածքի պատճառով արձանագրվել է տղաների ու աղջիկների համատեղ խնամքի իրականացման դեպք։ Հաստատությունն ապահովված չէ երեխաների առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով:
. Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ լոգարանների մեծ մասը առանձնացված չէր ննջասենյակներից, երեխաների լոգանքն իրականացվում էր ննջասենյակում մյուս երեխաների ներկայությամբ:
. Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. Երեխաների խոզանակները կեղտոտ էին, առկա է երեխաների անձնական հիգիենայի պարագաների, բաժակների, ափսեների անհատականացման խնդիր (արձանագրվել են դայակների կողմից երեխաների սրբիչները շփոթելու դեպքեր)։ Հաստատության յուրաքանչյուր խմբասենյակում առկա էր դեղերի պահման արկղիկ, որը կեղտոտ էր, պարունակում էր բացված և չօգտագործված դեղեր, որնք առանց մակնշման լցված էին տարբեր տուփերի մեջ, ներարկիչները դրված էին կենցաղային օգտագործման իրերի հետ միասին։

. Հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա։
.  Մսամթերքի վրա բացակայում էր համապատասխան մակնշումը, որը հնարավորություն չէր տալիս ստուգելու պիտանիության ժամկետը։
. Համապատասխան մասնագետների ներգրավման դժվարությամբ պայմանավորված՝ Հաստատությունում չի իրականացվել երեխաների՝ բժշկական, այդ թվում՝ պալեատիվ, օգնության և սպասարկման անհատական կարիքների գնահատում։

. Արհեստական կերակրումն իրականացվում էր ներարկիչների և սնուցման զոնդերի (նազոգաստրալ զոնդ) միջոցով, որոնք առանց անհատականացման ախտահանվում և կրկին օգտագործվում էին։
. Երեխաների հագուստը և նրանց համար առանձնացված կերակրման շշերը հնամաշ էին։
. Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Հաստատությունն ունի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցի և խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

. Արձանագրվել են փաստաթղթերի պատշաճ վարման հետ կապված խնդիրներ։ Օրինակ՝ բացակայում էր «Առողջության մատյանը», թերի էր լրացված երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյանը:
. Առկա է հաստատությունում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն։
. Հաստատությունը ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու և առկա մասնագետների թիրախային վերապատրաստումների անհրաժեշտություն: Առկա է աշխատակիցների կողմից երեխաների հետ վարվեցողության հմտությունների կատարելագործման անհրաժեշտություն։

. Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին, այդ թվում՝ 0-3 տարեկան երեխաներին, Հաստատություն տեղափոխելու գործընթացը, 2024 թվականի ընթացքում Հաստատությունում բնակվող որևէ երեխայի խնամք չի հանձնվել խնամատար ընտանիքի և որևէ երեխա չի վերադարձվել ընտանիք։
. Հաստատությունում ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական, հասանելի և մատչելի հնարավորություն ապահովող մեխանիզմ։

. Արձանագրվել են կրթական գործընթացը յուրաքանչյուր երեխայի պահանջներին համապատասխանեցնելու և հարմարեցնելու, համապատասխան կրթական արձագանք ապահովելու, ուսումնական հաստատությունների և Հաստատության արդյունավետ փոխհամագործակցության բացակայության հետ կապված համակարգային խնդիրներ։
. Հաստատությունում բնակվող և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխան ապահովված չէր բրալյան գրքերով և անհրաժեշտ այլ մատչելի ուսումնական նյութերով, և այլն։

Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Հաստատության տնօրենի և աշխատակազմի հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տնօրենի հետ ունեցած քննարկման արդյունքում ներկայացրել են նաև խնդիրների լուծման հետ կապված առաջարկություններ:

 Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակին
Ամենադիտված