Բելառուսը ցանկանում է մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին․ ՏԱՍՍ
ԱշխարհԲելառուսը հավակնում է մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին, պետք է հաշվի առնել Մինսկի շահերը: Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազեւիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բելառուսական կողմը ի սկզբանե ձեռնարկել էր խաղաղապահ քայլեր՝ Ուկրաինայում էսկալացիան թույլ չտալու համար։ Այդ իսկ պատճառով մենք ի սկզբանե հավակնում էինք Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ տեղ զբաղեցնել։ Մեզ համար առաջնահերթ կարևոր է ստանալ մեր սեփական անվտանգության երաշխիքները։ Վերջնական պայմանավորվածությունները, ի թիվս այլ հարցերի, պետք է հաշվի առնեն նաև բելառուսական կողմի շահերը»,- ասել է Ամբրազևիչը Արտերկրում գտնվող բելառուսների հարցերով զբաղվող խորհրդատվական իններորդ նիստում։