Եվրոպացի դիվանագետները այցելելու են Դամասկոս․ ԵՄ դիվանագիտության ղեկավար
ԱշխարհԵՄ դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը ասել է, որ հանձնարարել է եվրոպացի դիվանագետներին այցելել Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ կապ հաստատելու համար, հայտնում է Ria Novosti-ն։
«Ես հանձնարարել եմ Սիրիայում բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներին այցելել Դամասկոս՝ տեղում կապեր հաստատելու նոր կառավարության և ժողովրդի հետ։ Այսօր մենք կքննարկենք նաև արտգործնախարարների հանդիպման ժամանակ, թե ինչպես ենք համագործակցելու Սիրիայի նոր իշխանությունների հետ»,- ասել է Կալլասը Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ։