Հարավային Կորեայի նախագահը հարցաքննվելու է․ Yonhap
ԱշխարհՔննիչների հատուկ խումբը պլանավորում է դեկտեմբերի 18-ին հարցաքննության կանչել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլին։ Այս մասին հայտնում է Yonhap-ը։
Նախագահի նստավայր են ժամանել իրավապահները՝ նրան ծանուցագիր տալու։
Ինչպես հայտնի է նախկինում խորհրդարանը իմփիչմենթի էր ենթարկել Յուն Սեոկ Յոլին՝ ռազմական դրություն մտցնելու պատճառով, որի արդյունքում նրա լիազորությունները կասեցվել էին։ Այժմ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ հաստատե՞լ իմփիչմենթը, թե՞ վերականգնել Յուն Սեոկ Յոլի իրավասությունները։
Յուն Սեոկ Յոլը հետաքննվում է սահմանադրական կարգը տապալելու նպատակով ապստամբություն բարձրացնելու կասկածանքով։